«Չելսին» իր կիսապաշտպանի հետ ունեցած պայմանագիրը թարմացրել է
Sat, 10 Oct 2026 21:30:33 +0400

Անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբը թարմացրել է իր կիսապաշտպան Քոուլ Փալմերի հետ ունեցած պայմանագիրը։ Թարմացված պայմանագիրը կգործի մինչեւ 2034 թվականը։ Քսանչորսամյա մարզիկը «Չելսի» է տեղափոխվել 23 թվականի սեպտեմբերին։ Այս տարիներին նա ակումբի կազմում մասնակցել է 138 ֆուտբոլային հանդիպման, կատարել 34 արդյունավետ փոխանցում, խփել է 58 գոլ։ Նրա շուկայական արժեքը կազմում է 110 միլիոն եվրո, ըստ Transfermarkt-ի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր