Մտադիր են ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձնագրով
Sun, 11 Oct 2026 00:15:53 +0400

Թուրքիան կարող է ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելուց հետո, հայտարարել է առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն TRT Haber-ի եթերում։
«Ծխախոտի վաճառքը հնարավոր կլինի միայն անձը հաստատող փաստաթղթով։ Մենք սա կարգավորող օրինագիծը խորհրդարան կներկայացնենք առաջիկա շաբաթներին», – ասել է նախարարը։
Բացի այդ, Թուրքիայի իշխանությունները քննարկում են 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծնված անձանց ծխախոտային արտադրանքի վաճառքի ցմահ արգելքը։
Սահմանափակումը, ինչպես սպասվում է, ուժի մեջ կմտնի մինչև 2040 թվականը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր