Համաձայնել է Դոնալդ Թրամփի հետ՝ Զելենսկուն փոխելու հարցում
Sun, 11 Oct 2026 20:15:26 +0400

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ համաձայն է նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարության հետ, որ ժամանակն է, որպեսզի Ուկրաինայում ընտրություններ տեղի ունենան եւ նոր նախագահ ընտրեն։ Այս մասին նա գրել է սոցկայքի իր էջում։ «Ես համաձայն եմ։ Ժամանակն է, որ Ուկրաինան իրեն նոր առաջնորդ գտնի»,- գրել է Մասկը։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ նախագահ Զելենսկին չափազանց հեռուն է մնացել։ Այս կերպ նա մեկնաբանել է Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնը բազմաթիվ անգամներ է պահանջել Կիեւից՝ չռմբակոծել ռուսական նավթավերամշակման գործարանները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր