Ցանկանում է օվկիանոսներից մեկն անվանել իր անունով
Sun, 11 Oct 2026 21:00:19 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թենեսիում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կուզենար Խաղաղ կամ Ատլանտյան օվկիանոսներից մեկն անվանել իր անունով։ «Մեզ օվկիանոս է պետք։ Դրա համար էլ մտածել եմ օվկիանոսներից մեկն անվանել կամ «Ամերիկա օվկիանոս» կամ «Թրամփի օվկիանոս»։ Ինչ որ բան այդ ոճի մեջ»,- ասել է նախագահ Թրամփը։ Նա մանրամասնել է, որ այդ գաղափարը կսկսի կյանքի կոչել այն ժամանակ, երբ լրանա իր պաշտոնավարման ժամկետը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր