Երկուշաբթի , 12 Հոկտեմբերի 2026

Ոսկու հանքի բազում աշխատակիցներ են զոհվել․ Սուդան-Եգիպտոս սահմանին լարված է

Ոսկու հանքի բազում աշխատակիցներ են զոհվել․ Սուդան-Եգիպտոս սահմանին լարված է

Mon, 12 Oct 2026 15:00:28 +0400


Եգիպտոսի և Սուդանի սահմանին գտնվող ոսկու հանքի վրա ավիահարվածի հետևանքով, ըստ Սուդանի «Արտակարգ իրավիճակի պաշտպաններ» իրավապաշտպան կազմակերպության, ենթադրաբար զոհվել է 72 մարդ, հաղորդում է france24.com-ը։

Ըստ կազմակերպության՝ հոկտեմբերի 10-ին Եգիպտոսի ռազմաօդային ուժերը հարվածել են Սուդանի հյուսիսում՝ Եգիպտոսի հետ սահմանի մոտ գտնվող ոսկու հանքի։ Ըստ տեղեկությունների, զոհվել է յոթանասուներկու հանքագործ։

Սուդանի բժիշկների ցանցը նույնպես հաստատել է տարածքում ավիահարվածի իրականացումը, բայց չի նշել, թե ով է պատասխանատու։ Կողմերից ոչ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել։

Եգիպտոսի ռազմաօդային ուժերը և Արտաքին գործերի նախարարությունը դեռևս հայտարարություններ չեն արել միջադեպի վերաբերյալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքական նավի խոցման հետևանքով ադրբեջանցի կապիտան է զոհվել, վիրավորներ ևս կան

Թուրքական նավի խոցման հետևանքով ադրբեջանցի կապիտան է զոհվել, վիրավորներ ևս կան Tue, 06 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով