Ստրուկները մեզ ստրկացնում են․ գազանություն է սա
Tue, 13 Oct 2026 12:46:48 +0400

Աջափնյակ վարչական շրջանում կրպակների ապամոնտաժման աշխատանքները դժգոհություն են առաջացրել տեղի բնակիչների շրջանում։ Քաղաքացիներից մեկը, անդրադառնալով կատարվող աշխատանքներին, իր վրդովմունքն է արտահայտել՝ տեղի ունեցածը համարելով անընդունելի վերաբերմունք մարդկանց նկատմամբ։
Քաղաքացին քննադատել է նաև սոցիալական անհավասարությունը՝ ընդգծելով, որ իշխանությունները, իր կարծիքով, պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն կենսաթոշակառուների խնդիրներին և բարձրացնեն նրանց կենսաթոշակները։ Նրա խոսքով՝ հասարակ քաղաքացիների կենսաթոշակների ավելացումը չնչին է՝ համեմատած պաշտոնյաների ստացած գումարների հետ։
Բնակիչը կասկած է հայտնել նաև, որ տարածքում նախատեսվող փոփոխությունները կարող են երկար տարիներ մնալ անավարտ՝ մտահոգություն հայտնելով, որ ապամոնտաժումից հետո տարածքը պատշաճ տեսքի բերելու աշխատանքները ժամանակին չեն իրականացվի։
«Ստրուկները մեզ ստրկացնում են, սա վայրի գազանություն է»,- ասել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր