Չորեքշաբթի , 14 Հոկտեմբերի 2026

ՍԴ-ն այսօր նախագահ կընտրի

ՍԴ-ն այսօր նախագահ կընտրի

Wed, 14 Oct 2026 14:03:21 +0400


Սահմանադրական դատարանի 9 անդամներն այսօր իրենց կազմից նախագահ կընտրեն: 16.00-ին աշխատակարգային նիստ է նշանակված, որի ընթացքում նախ կլինեն առաջադրումներ ու ինքնառաջադրումներ, ապա՝ գաղտնի քվեարկություն:

Հոկտեմբերի 12-ին լրացել է ՍԴ-ի նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետը։ Դիլանյանը կշարունակի պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր ևս 4 տարի, բայց նորից առաջադրվելու իրավունք չունի: Կան տեղեկություններ, որ նախագահ է ուզում դառնալ նախկին ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, որը ՍԴ դատավոր ընտրվեց այս տարվա գարնանը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լեհաստանը Թրամփին կոչ է անում ուկրաինացիների կողմը բռնել, ոչ թե՝ ռուսների

Լեհաստանը Թրամփին կոչ է անում ուկրաինացիների կողմը բռնել, ոչ թե՝ ռուսների Tue, 13 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով