Հինգշաբթի , 15 Հոկտեմբերի 2026

Քանդելու ենք

Քանդելու ենք

Thu, 15 Oct 2026 13:15:53 +0400


Նիկոլ Փաշինյանը ողջունել է Աջափնյակի Շինարարների փողոցում կրպակների և խանութների ապամոնտաժման աշխատանքները՝ հայտարարելով, որ նման գործընթացը շարունակվելու է նաև այլ տարածքներում։ Վարչապետը հոկտեմբերի 15-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է տեղի ունեցող իրադարձություններին և քաղաքացիների դժգոհություններին։

«Մարդիկ Աջափնյակում մեզ ձայն են տվել այդ թվում նրա համար, որ այդ խնդիրը լուծվի»,– հայտարարել է Փաշինյանը՝ անդրադառնալով Շինարարների փողոցում ապամոնտաժման աշխատանքներին։

«Հիմա ասում եմ հրապարակային՝ բոլոր այն տեղերում, որտեղ այդպիսի խնդիր կա, մենք գնալու ենք, քանդելու ենք։

Մարդիկ թող էս գլխից մտածեն իրենց հետագա գործունեության մասին»,– ասել է վարչապետը։

Խոսելով ապամոնտաժումների վերաբերյալ դժգոհություններից՝ Փաշինյանը նշել է, որ դժգոհություններ կան նաև այլ քաղաքացիների շրջանում, որոնք, նրա խոսքով, դժգոհ են իրենց տարածքների վերցնելուց։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները

«Հրապարակ»․ Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները Thu, 15 Oct 2026 09:15:20 +0400 Ինչպես …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով