Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Բաքուն մեղադրում է Անկարային

Բաքուն մեղադրում է Անկարային

Thu, 15 Oct 2026 17:30:38 +0400


Ադրբեջանի Մեդիայի և հեռարձակման խորհուրդը հիջաբի արգելքի դեմ հնչող քննադատությունը որակել է որպես դիտավորյալ տեղեկատվական հարձակում՝ թիրախավորելով Թուրքիային և Իրանի Իսլամական Հանրապետությանը:

Ադրբեջանում հիջաբ կրող աշակերտներին ու ուսուցիչներին դպրոց չթողնելու դեմ դժգոհությունների շարունակման պայմաններում խորհուրդը քննադատությունը ներկայացրել է որպես հանրային կարծիքը մանիպուլացնելու և երկրի ներքին գործերին միջամտելու փորձ:

Խորհուրդը չի անդրադարձել հիջաբի արգելքի՝ կրթության իրավունքի և դավանանքի ազատության վրա ազդեցության մասին քննադատությանը, փոխարենը թիրախավորել է քննադատողներին: Արտերկրի ակտիվիստներին, քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին մեղադրել է Ադրբեջանի դեմ արշավներին մասնակցելու մեջ:

Խորհուրդը հատկապես Թուրքիայից և Իրանից Telegram-ում, X-ում և TikTok-ում կատարված գրառումները որակել է որպես տեղեկատվական հարձակում:

Հայտարարության մեջ նմանատիպ գրառումներն ու ընդհանուր հեշթեգի օգտագործումը ներկայացվել է որպես համակարգված տրոլային հարձակում: Խորհուրդը նշել է, որ անանուն հաշիվների միջոցով քաղաքացիներին հրահրում են խախտելու հասարակական կարգը, ուստի կոչ է արել կառավարությանը քայլեր ձեռնարկել, գրում է Ermenihaber-ը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այնտեղ որպես հայր էի, այստեղ որպես եղբայր եմ. Կարեն Կարապետյանը՝ խուզարկությունների մասին

Այնտեղ որպես հայր էի, այստեղ որպես եղբայր եմ. Կարեն Կարապետյանը՝ խուզարկությունների մասին Wed, 04 Nov …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով