Ուրբաթ , 16 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա

«Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա

Fri, 16 Oct 2026 08:00:16 +0400


Նախօրեին իշխանական պատգամավոր Լուսինե Բադալյանը տեղեկացրեց, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան: Բայց թե ինչու` իրեն հայտնի չէ։ Տեղեկացանք, որ Լուլուն միակը չէ, որի մուտքը ՌԴ արգելափակված է: ՀՀ իշխանության եւ նրա աջակից ՀԿ սեկտորի ներկայացուցիչներից կազմված մոտ 1500 անուն ընդգրկող սեւ ցուցակ կա, որոնց մուտքն արգելված է Ռուսաստան։ Նրանց թվում են նաեւ գործարար Խաչատուր Սուքիասյանը, նախկին պատգամավորներ Մարինա Ղազարյանը, Գագիկ Մելքոնյանը, Հասմիկ Հակոբյանը, Ծովինար Վարդանյանը եւ այլք։ Թվարկված բոլոր անձինք տարբեր ժամանակներում հակառուսական հրապարակային հայտարարություններ են արել եւ այդ պատճառով զրկվել մուտքի իրավունքից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ

«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ Fri, 16 Oct 2026 08:10:17 +0400 Հայ-ռուսական հարաբերությունները կարծես վերադառնում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով