Շաբաթ , 17 Հոկտեմբերի 2026

Հայի կարճատեսություն

Հայի կարճատեսություն

Fri, 16 Oct 2026 09:00:15 +0400


Այնպիսի տպավորություն է, թե հայ ժողովրդի եւ Հայաստան պետության վրա ինչ-որ ուժեր մի մեծ էքսպերիմենտ են դրել: Եվ հետեւում են` տեսնեն, թե ինչքան կդիմանա մեր պետությունն այս աննախադեպ զրկանքներին, ճնշումներին, կորուստներին: Այդ էքսպերիմենտն իրականացվում է Նիկոլ Փաշինյանի ձեռքով, որը բացարձակապես կորցրել է հայ մարդու դիմագիծն ու հայկական պետության ղեկավարին բնորոշ դիմադրողականությունը կամ էլ անձամբ է մասնակցել այդ էքսպերիմենտի մշակմանը եւ հիմա հաճույքով իրականացնում է այն:

Երբ 2020 թվականի դաժան պատերազմում մենք պարտվեցինք եւ մի ողջ լույս սերունդ հողին հանձնեցինք, մեզ թվում էր, թե դա մեր պատմության ամենասեւ էջն է, ավելի վատ օր, քան 2020-ի նոյեմբերի 9-ն էր, մեզ համար չի կարող լինել: Հիմա հետահայաց հասկանում ենք, որ պատերազմում մեր կորուստները ոչինչ են խաղաղության կորուստների համեմատ: Եթե անգամ այս 6 տարում այդքան շատ զոհ չենք տվել, բայց այնքան հող, ինչքան այս 6 տարում ենք կորցրել, նախորդ հարյուրամյակում չէինք կորցրել: Կորցրել ենք ինքնիշխանություն, արժանապատվություն, հեռանկար, արժեհամակարգ, հիշողություն: Երբ խելոք մարդիկ ասում էին, որ Արցախը մեր թիկունքն է, մեր պաշտպանական զրահը, որ այն կորցնելով վտանգվում է նաեւ Հայաստանը, մեր կողքին ապրող ինչ-որ երկոտանիներ առարկում էին դրան: Համարում էին, որ Արցախը խանգարում է Հայաստանին` ազատ, բարեկեցիկ ու ապահով ապրելու: Այսօր ակնհայտ է, որ Արցախը խժռելուց հետո թշնամին անցել է բուն Հայաստանին, եւ սուտ են այն հավաստիացումները, թե անկլավներն էլ տանք, հանգիստ կապրենք: Չի լինելու հանգիստ կյանք: Հանգիստ կյանք ցանկացողները պետք է տարրական գիտակցություն ունենային եւ հայկական հողի ամեն միլիմետրի համար ի սկզբանե պայքար մղեին:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պետությունն այս մոր նման պիտի լինի․․․

Պետությունն այս մոր նման պիտի լինի․․․ Tue, 13 Oct 2026 16:45:18 +0400 Մանկությանս մի դրվագ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով