Ուրբաթ , 16 Հոկտեմբերի 2026

Ադրբեջանից ու Թուրքիայից էլեկտրաէներգիա՞ կգնեն

Ադրբեջանից ու Թուրքիայից էլեկտրաէներգիա՞ կգնեն

Fri, 16 Oct 2026 10:36:47 +0400


Հայաստանը դիտարկում է Ադրբեջանի հետ էներգետիկ համակարգերի միավորման հնարավորությունը, ինչը թույլ կտա անհրաժեշտության դեպքում երկու երկրներին փոխադարձաբար էլեկտրաէներգիա գնել և վաճառել։ Այս մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նրա խոսքով՝ առկա ենթակառուցվածքների գնահատումը ցույց է տվել, որ համեմատաբար սահմանափակ ֆինանսական ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի դրանք պատրաստել շահագործման։

Նմանատիպ մոտեցում է քննարկվում նաև Կարս-Գյումրի ենթակառուցվածքի գործարկման հարցում։ Դրա միջոցով Հայաստանը հնարավորություն կունենա անհրաժեշտության դեպքում էլեկտրաէներգիա ներմուծել Թուրքիայից կամ, հակառակը, արտահանել այնտեղ՝ կախված արտադրության և սպառման ծավալներից։

Խուդաթյանը նշել է, որ Հայաստանի էներգետիկ պահանջարկի պատկերը կարող է էապես փոխվել առաջիկա տարիներին։ Եթե նախկինում երկիրը հիմնականում էլեկտրաէներգիայի ավելցուկ ուներ, իսկ որոշ սեզոններին ստիպված էր այն գնել Վրաստանից, ապա այժմ իրավիճակը կարող է փոխվել՝ արհեստական բանականության ոլորտի համար նախատեսված գործարանների և դրանց էներգասպառման աճի պատճառով։

Նախարարի գնահատմամբ՝ նոր արտադրական հզորությունների պահանջարկը կարող է այնքան մեծանալ, որ Հայաստանի ներսում արտադրվող էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալը սպառվի։ Այդ պայմաններում հարևան երկրներից էլեկտրաէներգիա ձեռք բերելու անհրաժեշտությունը չի բացառվում։

Էներգետիկ համակարգերի հնարավոր փոխկապակցումը, այսպիսով, դիտարկվում է որպես միջոց՝ ավելի ճկուն դարձնելու էլեկտրաէներգիայի փոխանակումը և արձագանքելու ապագա պահանջարկի փոփոխություններին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արծվաշենը տեղից մի՛ շարժիր, քեզ տեղիցդ շարժիր ու գնա՛…

Արծվաշենը տեղից մի՛ շարժիր, քեզ տեղիցդ շարժիր ու գնա՛… Thu, 15 Oct 2026 16:15:22 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով