Ուրբաթ , 16 Հոկտեմբերի 2026

Փեզեշքիանի կոշտ ելույթը Երևանում

Փեզեշքիանի կոշտ ելույթը Երևանում

Fri, 16 Oct 2026 13:34:49 +0400


«Ամերիկայի Միացյալ Նահանգների և սիոնիստական ռեժիմի նախաձեռնած ագրեսիվ պատերազմը մեր տարածաշրջանում՝ էներգետիկ կայանների ոչնչացմամբ, հրդեհներով, աղտոտող նյութերի արտանետումներով, հողի և ջրի աղտոտմամբ, լրջորեն սպառնում է էկոհամակարգերին և քայքայում այն համակարգերը, որոնք տարիներ ու տասնամյակներ շարունակ պահպանվել են կենսաբազմազանության պաշտպանությանն ուղղված ջանքերի շնորհիվ։

Սա զուտ ներպետական խնդիր չէ և չի սահմանափակվում մեկ երկրի քաղաքական սահմաններով։ Բնությունը քաղաքական սահմաններ չի ճանաչում։ Ջրի, հողի և մթնոլորտի աղտոտման տարածումը չի կանգնում պետությունների սահմանների առջև։

Հետևաբար, պատերազմի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասները պահանջում են համաշխարհային և միջազգային լուծումներ։

Զինված հակամարտությունների էկոլոգիական հետևանքները կարող են պահպանվել տարիներ շարունակ, անգամ մի քանի սերունդների կյանքի ընթացքում՝ ընդգրկելով հսկայական տարածքներ։

Այս իրողության մասին է վկայում նաև Գազայի հատվածում պատճառված վնասը։ Այնտեղ կան մեծ հողատարածքներ, որտեղ առաջիկա հարյուրամյակների ընթացքում կարող է անհնար լինել բնական էկոլոգիական գործընթացների լիարժեք վերականգնումը»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հայտարարեց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մտել են Գագիկ Խաչատրյանի հարազատների տները. Փաստաբանի բացահայտումը

Մտել են Գագիկ Խաչատրյանի հարազատների տները. Փաստաբանի բացահայտումը Fri, 16 Oct 2026 15:04:06 +0400 Latest …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով