Տարրական դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել․ կան վիրավորներ
Fri, 16 Oct 2026 18:30:37 +0400

Միացյալ Նահանգների Օրեգոն նահանգի Բենդ քաղաքի տարրական դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել։ Առնվազն երկու վիրավոր կա։ Հայտնի է, որ անհայտ անձը հրազենային կրակ է բացել դպրոցի վրա նախ ավտոմեքենայով դպրոցի մոտով ընթանալիս, հետո արդեն կանգնեցրել է մեքենան եւ մուտք գործել դպրոցի տարածք։ Վիրավորվածներից մեկը երեխա է։ Ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները։ Դպրոցում սովորում է 400 երեխա, աշխատում է 40 մեծահասակ։ Վիրավորում ստացածները տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են հանցագործի դիակը։ Չի բացառվում, որ նրան լիկվիդացրել է դեպքի ականատեսներից մեկը։ Ոստիկանները վստահ են, որ հանցագործը գործել է միայնակ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր