Ուրբաթ , 16 Հոկտեմբերի 2026

«Լավագույն ուսանող» մրցույթ է հայտարարվել

«Լավագույն ուսանող» մրցույթ է հայտարարվել

Fri, 16 Oct 2026 18:19:58 +0400


Երևանի պետական համալսարանում մեկնարկել է ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման («Լավագույն ուսանող») հանրապետական մրցույթի ներբուհական փուլը։

Մրցույթը հնարավորություն է տալիս արժևորելու բարձր առաջադիմությամբ ուսանողների ձեռքբերումներն ու նախաձեռնությունները կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում՝ խրախուսելով նրանց գիտահետազոտական, ստեղծագործական և հասարակական ակտիվությունը։ Մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն առկա ուսուցմամբ բակալավրիատի 2-4-րդ կուրսերի և մագիստրոսական կրթական ծրագրի առաջին կիսամյակն ավարտած ուսանողները։

Անցած տարի` 2025 թվականին, նման կրթաթոշակ է ստացել 37 ուսանող, 393 500 ՀՀ դրամ (14 ուսանող), 313 500 ՀՀ դրամ (14 ուսանող) և 233 500 ՀՀ դրամ (9 ուսանող):

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով