Կիրակի , 18 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում

«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում

Sat, 17 Oct 2026 08:30:05 +0400


Չնայած Նիկոլ Փաշինյանը անկլավ-էքսկլավների լուծման մի քանի խուճուճ տարբերակ է ներկայացրել, որոնցից մեկով ժամանակին ասում էր` հնարավոր է փոխանակում արվի. Արծվաշենը թողնենք իրենց, Տիգրանաշենն ու Տավուշի մյուս երեք տարածքները մնան մեզ, բայց անցած շաբաթ բոլորովին այլ սխեմա առաջ քաշեց` «գյուղերի տեղաշարժման» տարբերակը, եւ ասաց՝ անկլավ-էքսկլավներ չպետք է լինեն, ինչը ենթադրում է, որ անկլավների հետ միջանկյալ տարածքներն էլ կտրվեն Ադրբեջանին, որ մի քանի անգամ սահման անցնելու խնդիր չլինի Արծվաշեն կամ Տիգրանաշեն գնալիս: Բայց ասաց նաեւ, թե վերջնական որոշում չկա, քննարկման փուլում են: Սակայն իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ իրականում կողմերը կանգ են առել հենց այս՝ վերջին տարբերակի վրա: Ավելի ճիշտ՝ դա է Ալիեւի պահանջը, որը նա դրել է Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում:

Դրանով է պայմանավորված, որ Հայաստան վերադառնալուն պես Փաշինյանն ու թիմը ձեռնամուխ են եղել սահմանադրությունը փոխելու գործընթացին եւ անկլավների թեմային: Ալիեւի համար խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում այս խոչընդոտներն են մնացել։ Բայց իշխանական աղբյուրներն ասում են, որ խորհրդարանական ընդդիմության եւ հասարակության համար դեռ թակարդներ են հյուսելու:

Չի բացառվում, որ վաղը Փաշինյանը հայտարարի, թե Արծվաշենը Տիգրանաշենով ենք փոխանակում, եւ դրա համար պետք է նախ սահմանադրությունը փոխել: Քանի որ ՔՊ-ն խորհրդարանում չունի սահմանադրական մեծամասնություն, նախագիծը հանրաքվեի դնելու համար խորհրդարանական ընդդիմության առնվազն ութ ձայն է անհրաժեշտ, տարբեր խորամանկություններ պետք է մտածեն՝ այդ ձայները ստանալու եւ հանրային դիմադրությունը կոտրելու համար։ Նորից գործի կդրվի պատերազմի սպառնալիքը, եւ կփորձեն դա գցել ընդդիմության գրպանը, որ եթե կողմ չքվեարկեն, եւ հանրաքվե չլինի, Ադրբեջանը կհարձակվի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երասխը, Սեւակավանը, Արարատ քաղաքն ու Արարատ գյուղը, Զոդը, Արմաշը, Սուրենավանը՝ բոլորը մնում են տուպիկ

Երասխը, Սեւակավանը, Արարատ քաղաքն ու Արարատ գյուղը, Զոդը, Արմաշը, Սուրենավանը՝ բոլորը մնում են տուպիկ Sat, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով