Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով
Sat, 17 Oct 2026 23:30:52 +0400

Մեգան Մարքլը խոստացել է այլևս չկրել ֆրանսիացի դիզայներ Ռոլան Մուրեի դիզայներական հագուստները, այն բանից հետո, երբ նրա թիմը սխալմամբ կապ է հաստատել Քեյթ Միդլթոնի աշխատակազմի հետ՝ դիզայների կողմից Սասեքսի դքսուհուն տրված հագուստը վերադարձնելու համար։ Մուրեն այս մասին պատմել է իր «Ես Ռոլան Մուրեն եմ. Մսագործի տղան, որը հագցնում էր աշխարհը» հուշագրությունում։
Դիզայների խոսքով՝ Մեգանը զայրացած է եղել և զանգահարել է իրեն՝ բողոքելով. «Դու պատկերացում չունես, թե ինչ ես արել։ Դու ինձ խայտառակել ես»։ Մուրեն պնդում է, որ ներողություն է խնդրել՝ սխալի համար մեղադրելով աշխատակցուհուն, բայց դքսուհին հրաժարվել է լսել։
«Հիմա դու հասկանո՞ւմ ես, որ ես երբեք այլևս չեմ կարող կրել քո հագուստը», – հայտարարել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր