Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»

Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»

Mon, 19 Oct 2026 21:30:27 +0400


Ամերիկյան «Bloomberg» լրատվական գործակալությունը, Անթալիայում կայանալիք «COP31» կլիմայական գագաթնաժողովին ընդառաջ, ուշադրություն է հրավիրել Թուրքիայում պլաստիկ թափոնների խնդրի սրման վրա։

Գործակալության հետազոտության համաձայն՝ Թուրքիան Եվրամիությունից և Մեծ Բրիտանիայից պլաստիկ թափոններ ներմուծող առաջատար երկիր է։ 2025 թվականին Թուրքիա է արտահանվել շուրջ 650.000 տոննա պլաստիկ թափոն, ինչը գերազանցում է մյուս երկրներ ուղարկված ծավալները։

Ադանայի վերամշակման գործարանների շրջակայքում արձանագրվել է միկրոպլաստիկ լուրջ աղտոտում, ինչը ջրանցքներով հասնում է Միջերկրական ծով։

2024 թ. ուսումնասիրության համաձայն՝ օրական Միջերկրական ծով թափվող 730 տոննա պլաստիկի 19.1 տոկոսը բաժին է ընկնում Թուրքիային։ Այս ցուցանիշով Թուրքիան Եգիպտոսից հետո երկրորդն է Միջերկրածովյան ավազանում։

Եվրոպական հանձնաժողովն ընդունում է, որ Թուրքիայում պլաստիկի հետ կապված լուրջ բնապահպանական խնդիրներ կան, սակայն շարունակում է թույլատրել թափոնների արտահանումն այդ երկիր։ Ավելին, ԵՄ-ն նախատեսում է արգելել թափոնների արտահանումը իր անդամ չհանդիսացող երկրներ, սակայն Թուրքիան, լինելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ, այդ արգելքից դուրս է մնում։ Արդյունքում երկրում թափոնների ծավալը կարող է է՛լ ավելի աճել։

Ermenihaber

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եվրոպական ավիաընկերություններին ահաբեկում են կեղծ ռումբի ահազանգերով․ Bloomberg

Եվրոպական ավիաընկերություններին ահաբեկում են կեղծ ռումբի ահազանգերով․ Bloomberg Thu, 05 Nov 2026 19:30:46 +0400 Եվրոպական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով