Չորեքշաբթի , 21 Հոկտեմբերի 2026

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Tue, 20 Oct 2026 17:41:52 +0400


Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

Բանկը յուրաքանչյուր պարտատոմսից տեղաբաշխելու է 100,000 (հարյուր հազար) քանակով։

ՀՀ դրամի դեպքում առաջին տրանշի եկամտաբերությունը 9,50% է, երկրորդ տրանշի դեպքում՝ 9,75%: ԱՄՆ դոլարի դեպքում առաջին առաջին տրանշի եկամտաբերությունը 5,0% է, երկրորդ տրանշի դեպքում՝ 5,50%։

Եվ՛ ՀՀ դրամի, և՛ ԱՄՆ դոլարի դեպքում առաջին տրանշի շրջանառության ժամկետը 30 ամիս է, 2-րդ տրանշի պարագայում՝ 60 ամիս։ Պարտատոմսերի առաջին տրանշի մարումը 2029թ. ապրիլի 20-ն է, երկրորդ տարնշի մարումը՝ 2031թ. հոկտեմբերի 20-ը։

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողը պետք է լրացնի և Ակբա բանկ ներկայացնի պարտատոմսերի ձեռքբերման հայտ։ Մանրամասն՝ այստեղ։

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ

ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Sun, 18 Oct 2026 22:11:25 +0400 Ֆուտբոլի Հայաստանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով