Սա Ռոբերտ Քոչարյանի չորրորդ կալանավորումն է 2018 թվականից ի վեր. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
Tue, 20 Oct 2026 18:02:12 +0400

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է խուսափել քննությունից, ուստի անհրաժեշտ է նրան պահել կալանքի տակ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը։
«Սա Ռոբերտ Քոչարյանի չորրորդ կալանավորումն է 2018 թվականից ի վեր։
Նախորդ երեք կալանավորումները կապված էին քրեական գործի հետ, որի հիմքում դրված 300.1-րդ հոդվածը Սահմանադրական դատարանը 2021 թվականին ճանաչեց հակասահմանադրական և անվավեր։
Մինչդեռ նախորդ կալանքներից ազատ արձակվելուց հետո Ռոբերտ Քոչարյանը մշտապես դրսևորել է պատշաճ դատավարական վարքագիծ։ Այս հանգամանքը ևս լուրջ կասկածի տակ է դնում նրա հերթական կալանավորման անհրաժեշտությունը՝ հատկապես քննությունից խուսափելու ենթադրյալ վտանգի հիմնավորմամբ։
Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։
18։00 — Սեդրակ Քոչարյան, դատավոր՝ Արամ Գրիգորյան
18։30 — Ռոբերտ Քոչարյան, դատավոր՝ Վարդգես Ստեփանյան
Հասցե՝ Թբիլիսյան խճուղի 3/9»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր