Երեքշաբթի , 20 Հոկտեմբերի 2026

Ինչ բիզնեսներ ունի Քրիշտիանու Ռոնալդուն

Ինչ բիզնեսներ ունի Քրիշտիանու Ռոնալդուն

Tue, 20 Oct 2026 21:00:58 +0400


Աշխարհահռչակ ֆուտբոլիստներին մենք տեսնում ենք ֆուտբոլային խաղադաշտում՝ հանդիպումների ժամանակ։ Հիանում ենք նրանցով, նրանց խաղով։ Նաեւ՝ հետեւում նրանց հետ կապված կամ նրանց մասնակցությամբ իրադարձություններին։ Նրանք համաշխարհային մեծության աստղեր են մեզ համար։ Սակայն, այս ամենից զատ, նաեւ աշխարհում ամենաշատը վարձատրվող մարդկանցից են ու նաեւ՝ բազմաթիվ բիզնեսների սեփականատեր կամ բաժնետեր։ Կներկայացնենք, թե ինչ բիզնեսներ ունի Քրիշտիանու Ռոնալդուն, ըստ պաշտոնական բաց աղբյուրների։ Հյուրանոցներ, կլինիկաներ, ԶԼՄ-ներ, սպորտային ներդրումներ, հանքային ջրերի արտադրություն ․․․․ Ռոնալդուն կառուցում է մի ամբողջ բիզնես կայսրություն, որը պետք է նրան ապահովի եկամուտներով նաեւ այն բանից հետո, երբ ավարտի կարիերան՝ որպես ֆուտբոլիստ։ Նա ներգրավված է գեղեցկության եւ նորաձեւության արդյունաբերությունների, լայն սպառման սպառողական ապրանքների արտադրության, ինովացիոն տեխնոլոգիաների մեջ։

Սրանք այն հիմնական ոլորտներն են, որտեղ նա կատարել եւ կատարում է ներդրումներ։
Ռոնալդուի բիզնես կայսրության հաջողության սկզբունքը հետեւյալն է․ մարզիկի հանրաճանաչությունն ու հռչակը պետք է եկամուտներ բերեն ոչ միայն խաղադաշտում, այլ նաեւ՝ ապրանքներ վաճառելիս, ծառայություններ մատուցելիս, հեռանկարային ձեռնարկություններում եւ նախագծերում ներդրումներ կատարելիս։ Ռոնալդուի հիմնական «ֆիշկան», ինչպես ասում են, նրա անունն ու ճանաչումն են։ Եվ այդ ամենը՝ մարզական տաղանդը եւ հաջողությունը համադրած գործարար հոտառության եւ բիզնես վարելու կարողության, կողքին լավ թիմ ունենալու շնորհիվ։

Forbes-ը նրա կարողությունն ընթացիկ տարում գնահատել է 1,2 միլիարդ դոլար, իսկ սպորտային ոլորտում նրա եկամուտներն էլ՝ գումարած համախառն եկամուտը, գնահատել է 2 միլիարդ դոլար։ Առանցքայինը թերեւս CR7 ապրանքանիշն է։ Այս տառաթվային կոմբինացիայում Ռոնալդուի անվան եւ ազգանվան անվանատառերն են ու 7-րդ մարզաշապիկի համարը, որով նա հանդես է գալիս։ Ապրանքանիշի ներքո արտադրվում եւ լայն սպառողական շուկա են «ներարկվում» ամենատարբեր սպառողական ապրանքներ՝ հագուստեղենից, կոշկեղենից մինչեւ պարֆյումերիա եւ ներքին սպիտակեղեն։ Ապա արդեն գալիս են հյուրանոցներն ու դրանց ցանցերը Մարաքեշում, Նյու Յորքում, Լիսաբոնում, Մադրիդում, Ֆուշնալում, Փարիզում։ Հաջորդում են արդեն էսթետիկ արդյունաբերությունը, ինովացիոն տեխնոլոգիաները, ներառյալ՝ արհեստական բանականության ոլորտը, սպորտային ներդրումները եւ այլն։ Ի դեպ, Ռոնալդուն հատուկ ուշադրություն է դարձնում Պորտուգալիայում ներդրումների իրականացմանը եւ նոր բիզնեսներով իր հայրենիքում կարողանում է զգալի աշխատատեղեր ստեղծել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բրիտանացի գրողը հատկապես տպավորված է եղել Վանում ապրող հայերով

Բրիտանացի գրողը հատկապես տպավորված է եղել Վանում ապրող հայերով Fri, 16 Oct 2026 21:00:08 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով