Չորեքշաբթի , 21 Հոկտեմբերի 2026

Անդրանիկ Թևանյանի պաշտպանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան

Անդրանիկ Թևանյանի պաշտպանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան

Wed, 21 Oct 2026 10:56:33 +0400


«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին հայտնում են կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

«2026 թվականի սեպտեմբերի 8-ին նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվել է երեք ամսով։ Այս որոշման դեմ Անդրանիկ Թևանյանի պաշտպանական թիմը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան»,- նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք` Թևանյանը ձերբակալվել է մայիսի 23–ին լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով։ Մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քաղաքացի Ա.Թ.–ն (Անդրանիկ Թևանյան), լինելով պատգամավոր, 2024 թվականին իբր հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և վարել գործակալական գործունեություն: Քննության վարկածով՝ նա ապօրինի կերպով մանրամասն տեղեկություններ է ստացել 2024 թվականի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական փակ քննարկումից, նյութերը թարգմանել է ռուսերեն և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Ինչպես պնդում է ՀՀ քննչական կոմիտեն, այդ նպատակով նա ստացել է 622 հազար դոլար։

Մայիսի 23-ին նա կալանավորվել է և կալանքի տակ է մինչ օրս։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քաղաքական հզոր առաջնորդները՝ կալանքի տակ

Քաղաքական հզոր առաջնորդները՝ կալանքի տակ Tue, 20 Oct 2026 22:54:16 +0400 Ժողովրդի մոտ 350 հազար …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով