Ուրբաթ , 23 Հոկտեմբերի 2026

Բողոքի զանգվածային ցույցերը կվերսկսվեն

Բողոքի զանգվածային ցույցերը կվերսկսվեն

Wed, 21 Oct 2026 15:00:36 +0400


Այս շաբաթ Պորտուգալիայում կվերսկսվեն բողոքի ցույցերը՝ կապված բնակարանների պակասի և անշարժ գույքի գների բարձրացման հետ: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Այսպես, Լիսաբոնում ցուցարարները խոստանում են այսօր կրկին վրանային ճամբար հիմնել Ռոսսիո հրապարակում, այն բանից հետո, երբ ավելի վաղ ոստիկանությունը նրանց ստիպել էր փակել ճամբարը։ Երկրի ՆԳՆ-ն արգելել էր վրանների տեղադրումը հանրային հրապարակներում։

Բացի այդ, Պորտուում ցուցարարները որոշել են չհավաքվել մինչև շաբաթ օրը՝ հոկտեմբերի 24-ը։ Այդ օրվա համար նախատեսված են լայնածավալ ցույցեր երկրի տարբեր քաղաքներում։

Միևնույն ժամանակ, դատարանը քննում է 55 հոգու գործերը, որոնք ձերբակալվել էին Ռոսսիո հրապարակում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ, այնուհետև գրավի դիմաց ազատ էին արձակվել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աշխարհն «իրար է խառնվել»․ ցույցեր, ձերբակալվածներ, քաոս

Աշխարհն «իրար է խառնվել»․ ցույցեր, ձերբակալվածներ, քաոս Mon, 19 Oct 2026 10:30:18 +0400 Այս օրերին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով