Չորեքշաբթի , 21 Հոկտեմբերի 2026

Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի

Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի

Wed, 21 Oct 2026 19:46:47 +0400


Այսօր առավոտյան տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանցի հովիվ է հատել սահմանը, ապա տեղեկացանք, որ նա ձերբակալվել է։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ` հոկտեմբերի 18-ին, ժամը 18։00-ի սահմաններում։

Ադրբեջանցին սահմանը հատել է Այգեձոր գյուղի հատվածով, մոտ կես ժամ քայլել է, հասել մինչեւ գյուղից քիչ հեռու գտնվող լքված գործարանը, որտեղ էլ նրան ձերբակալել են։ Վերջինս մոտ 60 տարեկան տղամարդ է, նրա շարժը դեռ սահմանն անցնելիս են նկատել մեր զինծառայողները, ովքեր էլ բռնել են նրան։ Տղամարդը թաքնվելու մտադրություն չի ունեցել, չի դիմադրել, իր մոտ զենք չի ունեցել եւ անգամ հայտարարել է, որ մտածված է Հայաստան եկել, քանի որ չի ցանկանում այլեւս Ադրբեջանում ապրել։ Նրան սկզբում տեղափոխել են Բերդի ոստիկանություն: Իսկ թե հետո ուր են տարել` մեզ հայտնի չէ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել

«Հրապարակ». Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել Sat, 17 Oct …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով