Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2026

Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին

Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին

Wed, 21 Oct 2026 23:53:44 +0400


Վերջին շրջանում Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները լարվել են: Ադրբեջանի ԱԳՆ-ն «անցանկալի անձ» է հայտարարել Թուրքիայի 31 քաղաքացու և արգելել նրանց մուտքը երկիր: Ըստ գերատեսչության՝ պատճառը սոցիալական ցանցերում այդ անձանց արած հայտարարություններն են, որոնք ուղղված են եղել «Ադրբեջանի ինքնիշխանության, ազգային անվտանգության, ադրբեջանցիների դեմ, ինչպես նաև պարունակել են իշխանությունը բռնի փոխելու և կրոնական թշնամանք հրահրելու կոչեր»։ «Անցանկալի անձ» ճանաչվածների ցանկում են բլոգերներ, լրագրողներ, քաղաքական վերլուծաբաններ, հանրային, կրոնական գործիչներ, թուրք պատգամավորներ:

Օրերս Բաքուն նաև միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայում բնակվող և գործունեություն ծավալող յոթ քաղաքացու նկատմամբ՝ Բաքվի դեմ հրապարակային կոչեր անելու մեղադրանքով: Ստամբուլում էլ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության տարածքում անվտանգության ուժեղացված ռեժիմ է հայտարարվել՝ շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո:

Լարվածությունը հատկապես սրվել է Ադրբեջանում դպրոցական համազգեստի նոր պահանջների դեմ ցույցերից հետո, Բաքվի որոշ դպրոցներում հիջաբով աշակերտուհիներին թույլ չէին տվել մասնակցել դասերին: Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականն անընդունելի էր որակել գլխաշոր կրող աշակերտուհիների՝ կրթության իրավունքի սահմանափակումը։ Թուրքիայում ակցիայի մասնակիցները դատապարտել էին Բաքվի գործելաոճը, նաև Իսրայելի հետ սերտ հարաբերությունները: «Նոր Ադրբեջան» կուսակցությունը կոչ էր արել թուրքական կողմին՝ չմիջամտել երկրի ներքին գործերին: Բաքվից նաև հայտարարել են, որ հանրապետության վրա հիբրիդային լայնածավալ հարձակում է իրականացվում բարեկամ և հարևան երկրների տարածքից:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բաքվից հայտարարում են՝ հայերի հետ խաղաղություն չի լինելու․ փաշինյանական միֆը հօ՞դս է ցնդում

Բաքվից հայտարարում են՝ հայերի հետ խաղաղություն չի լինելու․ փաշինյանական միֆը հօ՞դս է ցնդում Wed, 21 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով