Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2026

Դիմել են ՄԻԵԴ՝ ՀՀ քաղաքացիները ընտրական իրավունքը վերականգնելու համար

Դիմել են ՄԻԵԴ՝ ՀՀ քաղաքացիները ընտրական իրավունքը վերականգնելու համար

Thu, 22 Oct 2026 16:53:19 +0400


Տեղեկացնում ենք, որ «Անկախ դիտորդ» դաշինքի ահազանգից հետո հաջողվել է գտնել այն ընտրողներին, որոնց քվեն անտեսվել էր Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ։

Ավելի վաղ հայտարարել էինք, որ փնտրում ենք Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 10/51, Արտաշատ համայնքի Աբովյան գյուղի 12/13 և Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի 35/65 տեղամասերի ընտրողներին, որոնք գտնում են, որ իրենց տեղամասերի արդյուքնների չեղարկման և վեաքրվեարկության չնշանակման հետևանքով խախտվել են իրենց ընտրական իրավունքները։

Անկախ դիտորդ դաշինքի անդամ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպությունը ստանձնել է այս քաղաքացիների շահերի պաշտպանությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ): Դիմումը ներկայացվել է 3 քաղաքացիների անունից։

Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումի առանցքում այն հանգամանքն է, որ նշված տեղամասերի արդյունքների չեղարկումը էական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա, ուստի վերաքվերակություն չնշանակելը խախտել է ընտրողների իրավունքները։

Ընտրական իրավունքը ոչ միայն ընտրությունների օրը քվերակելու հնարավորությունն է, այլ տեսնելը, թե ինչպես է այդ քվեն ազդում ընտրվող մարմնի կազմավորման վրա։

Իշխանությունների ձևավորմանը մասնակցելու իրավունքը ժողովրդավարության առանցքային արժեքներից է։ Ոչ մի քվե չպետք է անտեսվի, և յուրաքանչյուր ընտրողի ձայն պետք է պաշտպանված լինի՝ համաձայն ՀՀ Սահմանադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր արձագանքեցին մեր կոչին և պատրաստակամություն հայտնեցին պաշտպանել իրենց սահմանադրական իրավունքը։

Մեր թիմը հանրությանը կտեղեկացնի գործի ընթացքի մասին։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եվրոպա լիգա.«Արարատ-Արմենիան» կխաղա այսօր Երևանում

Եվրոպա լիգա.«Արարատ-Արմենիան» կխաղա այսօր Երևանում Thu, 22 Oct 2026 16:45:55 +0400 Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, մեկնարկելու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով