Ուրբաթ , 23 Հոկտեմբերի 2026

«Մխիթարյանը բարձրակարգ գինու նման է․ տարիների ընթացքում ավելի է լավն է դառնում»

«Մխիթարյանը բարձրակարգ գինու նման է․ տարիների ընթացքում ավելի է լավն է դառնում»

Thu, 22 Oct 2026 18:45:47 +0400


Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի տպավորիչ խաղը գնահատել է նաև «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելլան՝ հայ ֆուտբոլիստի հասցեին հնչեցնելով ուշագրավ խոսքեր։

Հոկտեմբերի 21-ին Միլանի «Ինտերը» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթել է Դոնեցկի «Շախտյորին»։ Հանդիպման ընթացքում Ալեսանդրո Բաստոնին հեռացվել է խաղադաշտից, ինչից հետո իտալական թիմը ստիպված է եղել շարունակել պայքարը տասը ֆուտբոլիստով։

Հենց այդ բարդ իրավիճակում էլ իր խոսքն է ասել Հենրիխ Մխիթարյանը։ Փոխարինման դուրս եկած հայ կիսապաշտպանը 77-րդ րոպեին հիանալի փոխանցում է կատարել Կառլոս Աուգուստոյին, որն էլ դարձել է հաղթական գոլի հեղինակը։

Խաղից հետո Բարելլան, խոսելով Մխիթարյանի մասին, նշել է.

«Մխիթարյանը բարձրակարգ գինու նման է․ տարիների ընթացքում ավելի է լավանում։ Կարող եմ միայն շնորհավորել նրան և շնորհակալություն հայտնել։ Նա «Ինտերի» առանցքային ֆուտբոլիստներից է, և երբ խաղադաշտ է դուրս գալիս, միշտ ամբողջությամբ նվիրվում է թիմին»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․Իրենք իրենց մշակած սցենարի ձեռքը կրակն են ընկել

«Հրապարակ»․Իրենք իրենց մշակած սցենարի ձեռքը կրակն են ընկել Thu, 15 Oct 2026 09:45:42 +0400 Հոկտեմբերի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով