«Կառավարություն չէ, մկների ժողով է», «Կիսախելառ ստախոս». քոմենթներ
Thu, 22 Oct 2026 20:45:00 +0400

Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստի ժամանակ խոսել է TRIPP նախագիծի մասին, նշելով, որ այն մտնում է գործնական փուլ: Որոշ ժամանակ առաջ էլ Փաշինյանը պնդում էր, որ Ադրբեջանի հետ խաղաղություն է հաստատվել արդեն, սակայն բոլորովին վերջերս պարզվեց, որ դա հետաձգվում է մինչեւ 2031 թվականը: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հանրությանն արժանահավատ չեն թվում, և մարդիկ անգամ համացանցում` Նիկոլ Փաշինյանի հրապարակումների տակ իրենց դժգոհությունն են հայտնում: TRIPP-ի հետ կապված Փաշինյանի հայտարարության տակ բազմաթիվ օգտատերեր իրենց զայրույթն էին հայտնել, թողնելով մի շարք մեկնաբանություններ: Ի դեպ, վիրավորական ու հայհոյական քոմենթներն արագությամբ ջնջվում են էջից, մնում են միան մեղմ քննադատությունները.
Լիլիթ Սարգսյան. «TRIPP-ի անվան տակ Սյունիքը զիջելու հերթական գործնական փուլն են մտցնում»:
Ռոբերտ Պապոյան. ««Գործնական փուլի» սուտ հեքիաթներով էլի փորձում են ժողովրդի աչքին փոշի փչել»:
Գոհար Տիգրան. «Թշնամու բոլոր պահանջները կատարող և Սյունիքը վտանգի տակ դնող իշխանությունը հիմա գործնականում հանձնում է երկիրը»:
Սևակ Լալայան. «Հայաստանի ինքնիշխանությունն ու սահմանների վերահսկողությունն ինչպե՞ս եք երաշխավորվելու»:
Արծրուն Շահվերդյան. «Անխոչընդոտ ճանապարհ թուրքերին։ Ապրեն թուրքերը, որ անցման ժամանակ հայի «սֆաթ» չեն տեսնելու»:
Գագիկ Հակոբյան. «Կիսախելառ ստախոս, մանիպուլյատոր դավաճան»:
Կարեն Հակոբյան. «Քո տեղը բերդում է դավաճան: Շուտով»:
Ժաննա Զաքարյան. «Կադրային սնանկությունը այսպես է լինում»:
Լիանա Կարախանյան. «Պատգամավորից` մարզպետ, մարզպետից՝ մեկ այլ պաշտոն… ՔՊ-ում պաշտոնների պակաս կարծես չկա»:
Վալերի Առաքելյան. «Կառավարություն չէ, մկների ժողով է»:
Տարոն Հարոյան. «Աղբակույտ»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր