Սա քաղտեխնոլոգիա է՝ հետևորդների վրա ազդելու համար
Fri, 23 Oct 2026 12:53:33 +0400

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերի իր էջերում հերթական տեսանյութն է հրապարակել։ Այս անգամ նա ռեփ ոճի երաժշտության ներքո փայլեցնում է կոշիկները։
Տեսանյութը, սակայն, միայն դրական արձագանքների չի արժանացել։ Հատկանշական է, որ քննադատական մեկնաբանություններ կան հենց վարչապետի էջում հրապարակված տեսանյութի ներքո։
Մասնավորապես, օգտատերերից մեկը գրել է, որ նման բնույթի խիստ անձնական կադրերը հանրայնացնելու անհրաժեշտություն ընդհանրապես չկա։ Նա նաև կարծիք է հայտնել, որ սա քաղտեխնոլոգիա է՝ հետևորդների վրա ազդելու և մարդկանց փորձարկումների թիրախ դարձնելու նպատակով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր