Առաջին անգամ մարդու մեջ ներարկել են ԱԲ օգնությամբ ստեղծված վիրուս․ հետեւանքները պահվում են գաղտնի
Sat, 24 Oct 2026 22:30:27 +0400

Ամերիկյան Radical Numerics ընկերությունը հայտարարել է, որ առաջին անգամ մարդու մեջ ներարկվել է Արհեստական բանականության օգնությամբ ստեղծված բակետորիոֆագ։ Փորձարարական գործողությունն իրականացվել է մի ինֆեկցիայի բուժման համար, որը կայունություն է ձեռք բերած եղել հակաբիոտիկների հանդեպ։ Բուժման մյուս տարբերակները եղել են անարդյունավետ։ Սակայն թե այս ինովացիոն տարբերակով բուժումը ինչ արդյունք է ունեցել, պահվում է գաղտնի։ Հայտնի է միայն, որ ընկերության մասնագետները հայտարարել են, որ եզակի հաջողված դեպքը դեռ չի նշանակում, թե այդ ինովացիոն մեթոդը կարելի է համատարած կիրառել, կամ կիրառելի է առհասարակ բոլոր մարդկանց համար ու մարդու համար անվտանգ է։ Ավելի հակված են, որ ԱԲ ներդրումը բուժական ոլորտում պետք է խորապես ուսումնասիրվի, նախքան նման նորարարական մեթոդների մշակումն ու կիրառումը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր