Երեքշաբթի , 17 Նոյեմբերի 2026

Մահացու հետևանքները

Մահացու հետևանքները

Mon, 26 Oct 2026 19:00:59 +0400


Եմենի Շաբվա նահանգում Սաուդյան Արաբիայի կողմից վերահսկվող ռազմական բազայի վրա հութիների բալիստիկ հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 75 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով սաուդյան և եմենցի պաշտոնյաներին և ականատեսներին:

Զոհերի թվում են սաուդյան և եմենցի զինվորականներ։

Հարձակմանը ծանոթ սաուդյան և եմենցի պաշտոնյաների խոսքով՝ սա նոր պատերազմի սկսվելուց ի վեր հութիների կողմից հասցված ամենամահացու հարվածն էր։

Երեք հրթիռ հարվածել է ալ-Ալամի ճամբարին մի քանի րոպեների ընթացքում, հենց այն պահին, երբ սաուդյան սպաները սկսում էին նորակոչիկ տեղական ուժերի համար մարզումները:

Հարձակումից մի քանի օր առաջ բազայի վրայով պտտվելիս են եղել անօդաչու թռչող սարքեր:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սաուդյան Արաբիա՞, Հայաստա՞ն, թե՞ «Ինտեր»․ ինչ է ասել Հենրիխ Մխիթարյանը

Սաուդյան Արաբիա՞, Հայաստա՞ն, թե՞ «Ինտեր»․ ինչ է ասել Հենրիխ Մխիթարյանը Mon, 12 Oct 2026 12:15:47 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով