Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

Թուրքիայում նոր սկանդալ է ծագել

Թուրքիայում նոր սկանդալ է ծագել

Mon, 26 Oct 2026 20:00:10 +0400


Թուրքիայում ներդրումային ֆոնդերի հետ կապված իրականացված մախինացիաների գործի քննության շրջանակում կալանք է դրվել երկրում հայտնի երգիչ Մուսթաֆա Սանդալի կնոջ եւ աներոջ ունեցվածքի վրա։ Համաձայն իրավապահների, երգչի կինն ու աները անօրինական եկամուտ են ստացել TERA ներդրումային ֆոնդի իրականացրած գործառնությունների արդյունքում։ Եկամտի չափը նշվում է մոտ 70 միլիոն դոլար։ Համաձայն հաղորդման, ընթացիկ տարում երգչի կինը՝ Մելիսա Սանդալը այդ ֆոնդում ներդրել է մոտ 320 միլիոն դոլար եւ ստացել եկամուտ՝ 55 միլիոն դոլարի չափով։ Հայրը՝Ջիհան Սյություրշուփը, ներդրել է 87 միլիոն դոլար եւ ստացել է եկամուտ մոտ 15 միլիոն դոլար։ Երկուսի դեպքում էլ կալանքի որոշում է կայացվել։ Երկուսն էլ ի դեպ՝ ներկայումս գտնվում են արտասահմանում։

Փաստաբանները դիմել են դատախազություն՝ կալանքի տակ հայտնված եկամուտները վերադարձնելու հայցով։ Հետագա քայլերի համար՝ նրանք պետք է աշխատեն Թուրքիայի Խնայողական միջոցների ապահովագրական հիմնադրամի հետ։ Թե որքանն է այդ եկամուտներից հետ վերադարձվելու, դեռ հայտնի չէ։ Երգիչը հայտարարել է, որ այդ գործարքների հետ կապ չունի եւ չի մասնակցել նման գործարքների։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բոլոր լծակները գործադրել են Միքայելյանները, բայց 50 տոկոսից պակաս ձայն ստացել

Բոլոր լծակները գործադրել են Միքայելյանները, բայց 50 տոկոսից պակաս ձայն ստացել Mon, 26 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով