Վարդան Մինասյանը վերադառնում է
Tue, 27 Oct 2026 22:40:51 +0400

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշանակվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը ներկայացնող «Նեջմեհ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ։
52-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը Երևանի «Արարատ-Արմենիան» էր, որտեղից նա հեռացել էր 2025 թվականի մայիսին։ Մինասյանը նախկինում մարզել է նաև Երևանի «Փյունիկը», ղազախական «Տոբոլն» ու «Տարազը», ինչպես նաև վրացական «Թելավին»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր