Ո՞վ մանդատ կստանա Եսթեր Սահակյանի փոխարեն
Wed, 28 Oct 2026 11:42:52 +0400

Դեռ հոկտեմբերի 20-ին գրել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության Վարչության նիստում որոշում է կայացվել, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի պատգամավորական մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ:
ՔՊ պատգամավորական ցուցակի հերթական հաջորդ համարը վարչապետի արարողակարգի պատասխանատու Եսթեր Սահակյանն է, ով 2026թ-ի օգոստոսին վերանշանակվել է այդ պաշտոնում, իսկ դրանից առաջ եղել է Աննա Հակոբյանի օգնականը։ ԿԸՀ-ից տեղեկացանք որ վերջինս հրաժարվել է մանդատից։ Ցուցակով հաջորդը Էդգար Առաքելյանն է, ով մեր աղբյուրի փոխանցմամբ պատրաստվում է վերցնել մանդատը, եթե վերջին պահին հանգամանքներ չփոխվեն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր