«Տիկնա՛յք, դուք լուռ եք»
Wed, 28 Oct 2026 11:41:06 +0400

Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանն ու բռնության ենթարկված անձանց պաշտպանությանը վերաբերող օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Արեգա Հովսեփյանն իր դժգոհությունն է հայտնել նախաձեռնությունը ներկայացնող կանանց ելույթի վերաբերյալ։
Պատգամավորը նշել է, որ անընդունելի է համարում այն հանգամանքը, որ նախագծի ներկայացման ընթացքում նրանք որևէ կերպ չեն անդրադարձել Սոնա Մնացականյանի դեպքին։
Հովսեփյանի խոսքով՝ հղի Սոնա Մնացականյանը կյանքից զրկվել էր վարչապետին ուղեկցող ավտոշարասյան կողմից զարգացրած, իր գնահատմամբ, անհավանական արագության հետևանքով։
«Չեմ կարող անտարբեր լինել, երբ նախագիծը ներկայացնող տիկնայք որևէ ձևով իրենց խոսքում չեն անդրադարձել Սոնա Մնացականյանի դեպքին։ Նա սրտի տակ բալիկ էր կրում ու փաստացի իր կյանքից զրկվեց վարչապետին ուղեկցող շարասյան կողմից անհավանական արագության պատճառով։ Տիկնա՛յք, դուք լուռ եք»,- հայտարարել է Արեգա Հովսեփյանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր