Հերոսի ցավից հաճու՞յք եք ստանում
Tue, 28 Apr 2026 12:50:58 +0400

Պահեստազորի գնդապետ, «Սրբազան պայքար» նախաձեռնության աջակից Միհրան Մախսուդյանը անդրադարձել է Արթուր Ավանեսյանի (Կանդազ) ձերբակալությանը՝ հանդես գալով կոշտ քննադատությամբ։
Մախսուդյանը նշել է, որ այլևս չի զարմանում այն մարդկանց վրա, որոնք ուրախությամբ են արձագանքում պատերազմ անցած զինվորի ձերբակալությանը։ Նրա գնահատմամբ՝ նման վերաբերմունքը պարզապես կարծիք չէ, այլ վկայում է հասարակության որոշ հատվածի բարոյական անկման մասին։ Նա ընդգծել է, որ նման արձագանքները համադրելի են թշնամու վարքագծի հետ, ինչը, ըստ նրա, առավել մտահոգիչ է։
Գնդապետը նաև շեշտել է, որ անընդունելի է հաճույք ստանալ այն մարդու դժվարությունից, ով համարվում է հերոս։ Նա կոչ է արել վերանայել սեփական դիրքորոշումները և գիտակցել, թե ինչին են աջակցում նման արձագանքներով՝ ընդգծելով, որ խնդիրը քաղաքական չէ, այլ մարդկային արժեքների բացակայության հետևանք։
«Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում։ Մի պահ փորձեք հասկանալ՝ ինչի վրա եք ծափ տալիս»,- նշել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր