Նոր տվյալներ՝ խորհրդարանական ընտրություններից․ Նեթանյահուն պարտվու՞մ է
Wed, 28 Oct 2026 20:10:31 +0400

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դաշինքը խորհրդարանում ստացել է 54 տեղ, մինչդեռ Յաշար կուսակցության ղեկավար Գադի Այզենկոտի գլխավորած դաշինքը ստացել է 49 տեղ։
Սա Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակված արդյունքներն են՝ քվեաթերթիկների 84.5%-ի հաշվարկից հետո։
Ավելի վաղ, Իսրայելի ընդդիմության առաջնորդները կոչ են արել ստեղծել արաբական կուսակցությունների կողմից աջակցվող կառավարություն՝ ընտրությունների նախնական արդյունքներից հետո, որոնք կարող են այդ կուսակցություններին ռեկորդային ներկայացվածություն ապահովել Քնեսեթում։
Դեմոկրատների ղեկավար Յաիր Գոլանը և Արաբական միացյալ ցուցակի նախագահ Յուսեֆ Ջաբարինը հայտարարել են Բենիամին Նեթանյահուի կառավարությունը փոխարինելու համար համագործակցելու իրենց պատրաստակամության մասին։
«Նեթանյահուն պարտվեց։ Ես կարող եմ հաշվել մինչև 120։ 65-ը 55-ից ավելին է։ Ահա թե ինչպես է գործում Իսրայելի ժողովրդավարությունը։ Վերջակետ», – գրել է Գոլանը X սոցիալական ցանցում։
Նա կոչ է արել ընդդիմությանը դադարեցնել Իսրայելի արաբ քաղաքացիների հետ համագործակցությունից վախենալը և քննադատել Նեթանյահուի կոալիցիայի ծայրահեղ ուղղափառ կուսակցություններին՝ մեղադրելով նրանց զինվորական ծառայությունից խուսափելը խթանելու մեջ։
Հավելենք, որ 20 տեղանոց Քնեսեթում մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է 61 տեղ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր