Իսրայելն ու ԱՄՆ-ն կվերսկսեն Իրանի դեմ հարձակումները
Thu, 29 Oct 2026 09:30:02 +0400

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի ուղղությամբ հարվածները վերսկսելու ծրագիրը, որը կսկսվի նոյեմբերին Ամերիկայի միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո, եթե դիվանագիտական բանակցությունները ձախողվեն։ Նման տեղեկություն է հայտնել «Axios»–ը` հղում անելով իր աղբյուրներին։
Հիշեցնենք, «The New York Times»-ը հոկտեմբերի 22-ին հայտնել էր, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը մանրամասն ծրագիր են մշակել ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո Իրանի դեմ ռազմական հարվածները վերսկսելու համար: Այնուհետ, ըստ CNN–ի պնդման, ԱՄՆ վարչակազմը Իսրայելին հայտնել է, որ ամերիկացի զինվորականները դեռ պատրաստ չեն Իրանի ուղղությամբ հարվածների վերսկսմանը, քանի որ նրանց ավելի շատ ժամանակ է պետք ռազմական նոր արշավին նախապատրաստվելու համար:
«Axios»–ի փոխանցմամբ, Իրանի միջուկային և էներգետիկ օբյեկտների, ինչպես նաև բարձրագույն ղեկավարության դեմ զանգվածային հարվածների մեկշաբաթյա արշավ է պատրաստվում:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր