Բաքվեցի աշակերտները դաժան ծեծի են ենթարկել լրագրողներին
Thu, 29 Oct 2026 14:00:25 +0400

Երեկ Բաքվի Յասամալ շրջանի թիվ 225 միջնակարգ դպրոցում հարձակման է ենթարկվել REAL TV-ի նկարահանող խումբը, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։
Նշվում է, որ միջադեպին ներգրավված անձանցից մեկը՝ Խ. Թաղիլին, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա մասնակցել է Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից կազմակերպված միջոցառումներին։
Բաքվի թիվ 225 միջնակարգ դպրոցում լրագրողների վրա հարձակումը տեղի է ունեցել նախորդ օրը, երբ հեռուստատեսային խմբերը դեպքի վայր են ժամանել յոթերորդ դասարանի աշակերտի՝ դասի ժամանակ պատուհանից ընկնելուց հետո միջադեպը լուսաբանելու համար։
Ըստ հաղորդագրությունների՝ դպրոցի բակում լրագրողների և մի խումբ անձանց միջև կոնֆլիկտ է սկսվել։ Միջադեպի ժամանակ REAL TV-ի օպերատորը և պրակտիկանտը ծեծի են ենթարկվել և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Հաղորդվում է, որ ծեծի է ենթարկվել նաև Space TV հեռուստաալիքի աշխատակիցը։
Ոստիկանությունը ձերբակալություններ է կատարել, և այժմ հետաքննություն է ընթանում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր