Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Էրդողանը հատուկ ուղերձով դիմել է թուրք ժողովրդին

Էրդողանը հատուկ ուղերձով դիմել է թուրք ժողովրդին

Thu, 29 Oct 2026 14:30:50 +0400


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հանրապետության օրվա առթիվ տեսաուղերձով շնորհավորել է թուրք ժողովրդին։

«Փառք Աստծո, Թուրքիան այսօր ավելի ուժեղ է, քան երեկ։ Հուսով եմ՝ վաղն այն ավելի ուժեղ, ազդեցիկ և հեղինակավոր կլինի»,- ասել է Էրդողանը՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 103-րդ տարեդարձի կապակցությամբ։

Թուրքիայի նախագահը Հանրապետությունը բնութագրել է որպես թուրք ժողովրդի կամքի և ազատ ապրելու վճռականության ամենաուժեղ խորհրդանիշ։ Նրա խոսքով՝ Մուստաֆա Քեմալի գլխավորած ազգային-ազատագրական պայքարը, ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչի է ընդունակ միասնական ժողովուրդը նույնիսկ ամենածանր պայմաններում։

Էրդողանը նշել է, որ 103 տարի առաջ դրսևորված վճռականությունն այսօր էլ մնում է հիմնական ոգեշնչման աղբյուրը։ Երկրի ձեռքբերումների շարքում նա առանձնացրել է վերջին 24 տարիների առաջընթացը ռազմական արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի և դիվանագիտության ոլորտներում։

Անդրադառնալով միջազգային իրավիճակին՝ նա կրկնել է Աթաթուրքին վերագրվող «Խաղաղություն երկրում, խաղաղություն աշխարհում» (Yurtta sulh, cihanda sulh) կարգախոսը։ Սրանով նա վերահաստատել է խաղաղության ուղղությամբ ջանքերը շարունակելու Անկարայի պատրաստակամությունը։

Ուղերձի ավարտին Թուրքիայի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին և նրա զինակիցներին, փոխանցում է Ermenihaber-ը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ազգային ժողովի  կռիվը մեր արժեքների, մեր նարեկների դեմ է․․․

Ազգային ժողովի  կռիվը մեր արժեքների, մեր նարեկների դեմ է․․․ Fri, 30 Oct 2026 15:45:24 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով