Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Ինքնաբացարկ հայտնած դատավորին պատժում են

Ինքնաբացարկ հայտնած դատավորին պատժում են

Thu, 29 Oct 2026 20:15:30 +0400


Արդարադատության նախարարությունն, ի դեմս Սրբուհի Գալյանի, կարգապահական վարույթ է նախաձեռնել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանի դեմ եւ այն ուղարկել է Բարձրագույն դատական խորհուրդ։

Կարգապահական պատասխանատվության կանչելու պահանջներ են ներկայացվել այն բանից հետո, երբ դատավորն ինքնաբացարկ հայտնեց՝ հրաժարվելով քննել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և մյուս բարձրաստիճան հոգևորականներին առնչվող աղմկահարույց գործը։ Հակոբ Մանուկյանն իր ինքնաբացարկ հիմնավորեց նրանով, որ ինքը նախկինում եղել է փաստաբան, և իր փաստաբանական արտոնագիրը ժամանակին ստացել է փաստաբան, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից, ով այժմ դատարանում ներկայացնում է հոգեւորականների շահերը։ Այս փաստի մեջ դատավորը տեսել էր շահերի բախում եւ որոշել էր գլուխն ազատել այս գործից, որն ի սկզբանե ապօրինի է՝ հարուցվել է օրենքի խախտմամբ, Նիկոլ Փաշինյանի հրահանգով։

Մեր տեղեկություններով՝ Հակոբ Մանուկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը հենց ուղղակիորեն վերաբերում է կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնելու նրա որոշմանը։ Նպատակը պարզ է՝ դատավորին պատժել իշխանության ամենաբարձր օղակից իջեցված հրահանգը չկատարելու համար։ Ասում էր, չէ՞ ժամանակին Նիկոլ Փաշինյանը, հիմա իր ենթականերն ամեն ինչ անում են, որ երկրում չլինի։ Մանուկյանի դեմ վարույթի մասին հարց ուղղեցինք ԲԴԽ-ին, մեզ ասացին՝ նիստը նշանակված է նոյեմբերի 16-ին՝ նիստի ժամանակ կտեղեկանանք վարույթի հիմքերի մասին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վարդգես Գասպարին պահանջում է քննել Գեղամ Մանուկյանի վարքը․ բողոք է ներկայացրել

Վարդգես Գասպարին պահանջում է քննել Գեղամ Մանուկյանի վարքը․ բողոք է ներկայացրել Mon, 19 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով