Ռուս-ուկրաինական պատերազմում կդառնա խաղաղարար միջնորդ
Sat, 31 Oct 2026 00:15:17 +0400

Երուսաղեմի ուղղափառ եկեղեցու պատրիարք Թեոֆիլոս 3-րդը հայտարարել է, որ մտադրություն ունի դառնալու խաղաղարար բանակցային միջնորդ՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմի ավարտման բանակցություններում։
Այս մասին հայտնում է To Vima-ն։ Նա ասել է, որ վերջերս Միացյալ Նահանգներ կատարած այցի եւ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակում ունեցած հանդիպման ժամանակ խոսվել է նաեւ այդ հարցի մասին։
Նախագահ Թրամփն աջակցել է ռուս-ուկրաինական խաղաղության բանակցություններում Թեոփիլոս 3-րդի՝ որպես խաղաղարար բանակցային միջնորդի հնարավոր ներգրավմանը։ Պատրիարքն ասել է, որ ինքն այդ հնարավոր առաքելությանը մոտենում է ամենայն լրջությամբ եւ պատասխանատվությամբ։ «Կրոնական առաջնորդները հոգեւոր եւ բարոյական պատասխանատվություն ունեն՝ աշխարհում խաղաղության առաջմղման համար, եւ մենք դիվանագիտությանը մոտենում ենք որպես միջոցի, որով կարող ենք խոնարհաբար ծառայել նրանց, ովքեր տառապում են հակամարտությունների պատճառով»,- ասել է Թեոփիլոս 3-րդը։ Երուսաղեմի ուղղափառ պատրիարքն ասել է, որ իր դերակատարումը տեսնում է նրանում, որ կարող է բաց պահել հաղորդակցության «ալիքները» եւ հույս փոխանցել պարզ մարդկանցից մինչեւ պետությունների ղեկավարներ՝ նպաստելով երկխոսությանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր