Հրավիրել է Հռոմի Պապին Ադրբեջան
Sat, 31 Oct 2026 11:00:55 +0400

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ներկայումս կառուցվում է կաթոլիկ քրիստոնեական երկրորդ եկեղեցին, որը անվանվելու է այդ եկեղեցու համար սրբադասված Հովհաննես Պողոս 2-րդ Պապի անունով։ Բաքվում հույս ունեն, որ եկեղեցու բացման եւ նվիրականացման արարողությանը մասնակցելու համար՝ Ադրբեջան կայցելի նաեւ Հռոմի Լեւոն 14-րդ Պապը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը՝ Ջեֆրի Սաքսին տված հարցազրույցում։ Հաջիեւը նկատել է, որ Բաքվի եւ Սուրբ Աթոռի միջեւ ներկայումս առկա են սերտ կապեր եւ համագործակցություն եւ Բաքուն մասնակցել է հին քրիստոնեական կատակոմբների վերականգնման աշխատանքներին, որոնք գտնվում են Վատիկանի տարածքում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր