Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

Ձեզ հետ ստորագրված «Շուշիի հռչակագրի» շնորհիվ․․․երեսպաշտ Ալիևը դիմել է Էրդողանին

Ձեզ հետ ստորագրված «Շուշիի հռչակագրի» շնորհիվ․․․երեսպաշտ Ալիևը դիմել է Էրդողանին

Thu, 29 Oct 2026 15:00:33 +0400


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Հանրապետության օրվա կապակցությամբ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ալիևի շնորհավորական ուղերձում նշվում է, որ Ադրբեջանը և Թուրքիան կապված են իրական բարեկամության և եղբայրության կապերով, որոնք դիմացել են պատմության փորձությանը․ «2021 թվականին Ձեզ հետ ստորագրված Շուշայի (խոսքը Արցախի օկուպացված Շուշի քաղաքի մասին է – խմբ․) հռչակագրի շնորհիվ մեր երկրների միջև հարաբերությունները հասել են ամենաբարձր՝ դաշնակցության մակարդակի՝ ձեռք բերելով որակապես նոր իմաստ և էություն»։

Հատկանշական է, որ վերջին շրջանում լարված են Բաքվի և Անկարայի հարաբերությունները․ Ադրբեջանը պնդում է, թե Թուրքիայի քաղաքական, հասարակական և մեդիա շրջանակները տեղեկատվական արշավ են իրականացնում ընդդեմ Ադրբեջանի։

Այս լարվածության ֆոնին Էրդողանն ազատել է իր խորհրդականներից մեկին՝ Բաքվի պնդմամբ հակաադրբեջանական ելույթների և հրապարակումների պատճառով։

Նույնպիսի պատրվակով հայտնի մի քանի անձ է ձերբակալվել, իսկ Ադրբեջանն իր հերթին ոչ ցանկալի անձ է հայտարարել և արգելել 31 թուրք հայտնի գործիչների, այդ թվում՝ պատգամավորների, կուսակցապետերի, լրագրողների, խմբագիրների և այլոց մուտքն իր երկիր։

Նաև հետախուզում հայտարարել ևս մի քանի թուրքերի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ․ հայտարարություն

Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ․ հայտարարություն Mon, 26 Oct 2026 14:45:12 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով