Իրանին ռմբակոծելն օրերի հարց է
Sat, 31 Oct 2026 11:30:28 +0400

ԱՄՆ-ն կարող է վերսկսել Իրանի դեմ հարվածները Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից մեկ օր անց, հաղորդում է MS NOW հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Այս աղբյուրների համաձայն, ԱՄՆ վարչակազմը Պարսից ծոցի մի քանի երկրների տեղեկացրել է «կարճ, ինտենսիվ հարվածների փուլին» պատրաստվելու անհրաժեշտության մասին, որը կարող է սկսվել արդեն նոյեմբերի 4-ին։
Հաղորդագրությունների համաձայն, Պարսից ծոցում Վաշինգտոնի դաշնակիցները ձգտում են լարվածության թուլացման՝ վախենալով Իրանի կողմից հարձակումների վերսկսման դեպքում։ Անանուն տարածաշրջանային պաշտոնյան ասել է, որ «զարմանալի չի լինի», եթե Պարսից ծոցի որոշ երկրներ դեմ լինեն իրենց տարածքում գտնվող բազաներից ԱՄՆ ռազմական հարվածներին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր