Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել
Sat, 31 Oct 2026 23:13:57 +0400

Հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը՝ Քեյվին Ֆեդերլայնը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել։ Մասնավորապես՝ City National Bank-ը դատի է տվել նրան։ Դատական փաստաթղթերի համաձայն, Ֆեդերլայնը բանկին ընդհանուր առմամբ ունի 117,7 հազար դոլարի չվճարված պարտավորություն։ Նշենք, որ Սփիրսի եւ Ֆեդերլայնի միջեւ գործել է համաձայնագիր, որով երգչուհին երկու համատեղ որդիների խնամքի համար ամսեկան կտրվածքով 40 հազար դոլար է փոխանցել։ Հետո արդեն դա դարձել է քսան հազար դոլար։ Վճարումները դադարեցվել են, երբ կրտսեր որդին ավարտել է հիմնական դպրոցը։ Բանկը պահանջում է վճարել պարտքը՝ կուտակված տոկոսներով հանդերձ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր