Կիրակի , 1 Նոյեմբերի 2026

«Հրապարակ». ՔՊ-ն պատկառելի կազմով «Դվինում» էր

«Հրապարակ». ՔՊ-ն պատկառելի կազմով «Դվինում» էր

Fri, 30 Oct 2026 11:45:04 +0400


Հոկտեմբերի 28-ին «Դվին» համալիրում կայացավ The Prince Talal international prize for human development 2025-ի մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխության կազմակերպիչը Արաբական ծոցի զարգացման ծրագիրն էր՝ AGFUND-ը։ Հատկանշական է, որ մրցանակաբաշխությունն անցկացվում էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի բարձր հովանու ներքո, սակայն վերջինս ներկա չէր մրցանակաբաշխությանը, օրեր առաջ վիրահատվել էր եւ առողջական պատճառով չէր կարող ֆիզիկապես ներկա գտնվել։ Իսկ մրցանակաբաշխության համար Հայաստան էին ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն, մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ, Արաբական ծոցի զարգացման ծրագրի (AGFUND) տնօրենների խորհրդի նախագահ Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ-Սաուդը, Իսպանիայի թագուհին, այլ պատվավոր հյուրեր։

Սակայն դահլիճում հիմնականում աչքի էին ընկնում իշխող ՔՊ կուսակցության ներկայացուցիչները։ Առաջին հայացքից կարող էր տպավորություն ստեղծվել, թե Նիկոլ Փաշինյանի կամ այս իշխանության ջանքերի շնորհիվ է, որ կազմակերպիչները որոշել են այս մրցանակաբաշխությունը Հայաստանում անցկացնել, այնինչ AGFUND-ի որոշման վրա հայկական կողմը որեւէ կերպ չի ազդել՝ ֆոնդի ղեկավար կազմը որոշել է այս տարի Հայաստանում անցկացնել իր ամենամյա մրցանակաբաշխությունը՝ հաշվի առնելով COP17-ի՝ Հայաստանում անցկացվելու հանգամանքը։ Ավելին, մրցանակաբաշխության կազմակերպչական թիմից մեզ հետ զրույցում անընդհատ շեշտում էին, որ դահլիճում գտնվող հայկական իշխանության ներկայացուցիչներն իրենց հյուրերն են։

Նիկոլ Փաշինյանի կողքին նստած էր նրա աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը։ Մրցանակաբաշխությանը ներկա էին նաեւ «Նավակ ճոճող» ֆեյսբուքյան էջի օգտատեր ու համատեղությամբ ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, Սիսակ Գաբրիելյանը, Լուլուն՝ Լուսինե Բադալյանը, Նազելի Բաղդասարյանը, Հայկ Կոնջորյանը, Տարոն Չախոյանը, եւս մի երկու նոր պատգամավոր, Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը, այլք։ Ի դեպ, այս խումբը մրցանակաբաշխության հաջորդ օրը խորհրդարանում դեբոշ սադրեց՝ ծեծկռտուքի մեջ ներքաշելով ընդդիմադիրներին։

Սրահի մյուս հատվածում նստած էին Արարատ Միրզոյանն ու կինը, Տիգրան Ավինյանը, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Իսկ ՄԻՊ Անահիտ Մանասյանին ամենահեռվում էին տեղավորել։ Մրցանակաբաշխության ընթացքում նկատեցինք նաեւ ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի նախկին խորհրդական Վահրամ Դումանյանին, որը, ըստ լուրերի, հնարավոր է՝ Մեքսիկայում ՀՀ դեսպան նշանակվի։ Այստեղ էին նաեւ ԱԺ նախկին նախագահ՝ բժիշկ Արա Բաբլոյանը, այլ հյուրեր։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում

Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում Sat, 31 Oct 2026 15:00:34 +0400 Հոկտեմբերի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով