Կիրակի , 1 Նոյեմբերի 2026

Իրանի բանակին հրամայված է գործել առանց որևէ սահմանափակման

Իրանի բանակին հրամայված է գործել առանց որևէ սահմանափակման

Sun, 01 Nov 2026 09:01:13 +0400


Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանի բանակը բերվել է բարձր մարտական պատրաստվածության, իսկ Իրանի առաջնորդը հրամայել է «արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքի, իսկ արձագանքը չպետք է ունենա աշխարհագրական սահմանափակում»։ Հիմա թարգմանենք այս մեկ նախադասությունը ռազմական և դիվանագիտական լեզվից։

Իրանի բանակին հրամայված է գործել առանց որևէ սահմանափակումների։ Գաղտնիք չէ, որ ստորգետնյա ռազմական ռեսուրսը գործում է մի քանի օրվա հրահանգավորումներով, այսինքն՝ մի քանի օրվա հարվածների թիրախները հանձնում են ստորգետնյա ռազմական ռեսուրսին և այլևս չեն խառնվում նրա գործերին։ Այնուհետև ասվում է, որ առանց աշխարհագրական սահմանափակումների։ Սրանով էլ ասվում է, թե որտեղից եկավ վտանգը, այդտեղ էլ հարվածում ենք, կապ չունի, թե այս ողջ ընթացքում ում հետ ինչ ենք պայմանավորվել, ով ինչ է հավաստիացրել։ Այստեղ առաջին վտանգավոր գոտում նաև հայտնվում է Ադրբեջանը, Իրաքյան Քրդստանը, նաև Թուրքիայի ԱՄՆ ռազմաբազաները»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ

Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ Thu, 29 Oct 2026 21:23:33 +0400 ԱՄՆ փոխնախագահ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով