Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

Ինչու չեն կարողանում համաձայնության գալ առեւտրային համաձայնագրի հարցում

Ինչու չեն կարողանում համաձայնության գալ առեւտրային համաձայնագրի հարցում

Sun, 01 Nov 2026 21:30:16 +0400


Ավանդական եվրոպական պանիրների շուրջ վեճը դարձել է իրական կռվախնձոր, որի պատճառով՝ հնարավոր չի լինում հասնել Եվրամիության եւ Կանադայի միջեւ Համապարփակ տնտեսական եւ առեւտրային համաձայնագրի (CETA) վերջնականացմանը եւ վավերացմանը։ Այս մասին հայտնում է Rapporteur պարբերականը։ Տարաձայնությունները սկսվել են այն պատճառով, որ համաձայնագրում կան դրույթներ, որոնք թույլ են տալիս բացառություն կատարել Կանադայի համար եւ թույլ տալ արտադրել ավանդական եվրոպական պանիրներն ու վաճառել իրենց ավանդական եվրոպական անվանումներով։

Դրա հետ կապված՝ Կիպրոսը, Հունաստանն ու Իտալիան դեմ են արտահայտվել։ Երեք երկրներն էլ հայտարարել են, որ առաջնահերթ կերպով պարտավոր են պաշտպանել իրենց արտադրած պրոդուկցիան։ Նշենք, որ Համաձայնագիրը ժամանակավոր կերպով սկսել է գործել դեռ 2017 թվականին, սակայն վերջնական վավերացման հարցը այս վեճերի պատճառով դեռ մնում է օդից կախված։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եվրահանձնաժողովի նախագահը դեռ չի հարցաքննվել COVID-19-ի գործով

Եվրահանձնաժողովի նախագահը դեռ չի հարցաքննվել COVID-19-ի գործով Wed, 28 Oct 2026 17:30:19 +0400 Եվրոպական հանձնաժողովի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով