«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել
Sun, 01 Nov 2026 21:18:55 +0400

Հարգելի հայրենակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, ստեփանավանցիներ.
Այժմ գտնվում եմ Ստեփանավանում թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստին, որում ամփոփվում են Ստեփանավավանի ընտրության արդյունքները:
Տեղեկացնում եմ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ համամասնական ընտրակարգով անցկացված Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել:
Դիմումով հիմնավոր ներկայացրել ու անդրադարձել ենք.
1. Ընտրական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումները չարամտորեն շրջանցելով՝ ընտրողներին մոլորեցնելու ու խաբեությամբ քվե կորզելու նախապես պլանավորած գործընթացին.
2. Իրավապահ համակարգի կողմից նախընտրական քարոզչությանը միջամտելու և ընդդիմադիրների նկատմամբ հակաքարոզչություն իրականացնելուն.
3. Վարչական ռեսուրսի համակարգային օգտագործմանը.
4. Հավաքների ազատությունը սահմանափակելով՝ նախընտրական քարոզչություն խոչընդոտելուն.
5. Ընտրողներին նյութապես շահագրգռելու դեպքերին.
6. Հարյուրյակներով տեխնիկական եվ բովանդակային խախտումներին:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր